«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Հետո շատ բան կփոխվի

Հետո շատ բան կփոխվի
27.10.2025 | 13:00

Կփոխվեն նրանք, կփոխվենք Մենք, կփոխվեն հանգամանքները, կփոխվի մեր հոգին հանող տարածաշրջանը, կփոխվի մեր շուրջ պտտվող աշխարհը։

Բայց մեր սրտերում կմնան նրանց հասցրած վերքերի սպիները, մեր հայացքներում դեռ կպահպանվեն նրանց նկատմամբ ո՛չ թե խղճահարությունը, այլ զզվանքը։

Մեր հիշողությունը պարբերաբար մեզ կհիշեցնի մեր այն հարևանին, մեր այն բարեկամին, որ երեկ իշխանության համը բերանում և անձնական շահը սրտում, մեզ հալածողների շարքերում էին, գուցե` առաջին շարքերում։

Բայց մենք ամեն օր նրանց համար միայն ժպիտ կնկարենք, ու մեր սրտերում միայն գթասրտություն կխոստանանք, որովհետև նրանց նույն ատելությամբ պատասխանել, կնշանակի շարունակել այսօրվա անաստված բարքերի փակ շղթան, ատելության և նախանձի քաոտիկ շղթան, որը միշտ վերադառնում է նույն տեղը։

Հետո շա՜տ բան կփոխվի, կփոխվենք նաև մենք, կփոխվեն մեր պատկերացումները երեկվա ու վաղվա մասին, բայց միշտ պետք է հիշենք այսօրը` դաժան ու անաստված այս բարքերը, որոնք հանուն իշխանության ու փառքի չունեն սահման, չունեն արգելակ ու չունեն հավերժական շրջագայության ելած ժողովրդի երազանքների իրագործման ՈՒխտն իրենց սրտերում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ